Приветствую Вас, Гость! Регистрация RSS

norutyunner.tk

Четверг, 18.04.2024
Главная » 2012 » Февраль » 29 » Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ WINDOWS 8-Ը
14:34
Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ WINDOWS 8-Ը

Microsoft-ը սկսել է բացահայտել Windows 8-ի մասին գաղտնիքները: Այժմ հարցն այն է, թե որոնք են լինելու փոփոխությունները, և արդյո՞ք արժե այն այժմ գնել:

Upgrade Your Life-ը տեղեկացնում է, որ Windows 8-ի հիմնական տարբերությունն այն է, որ այն գործելու է ոչ միայն համակարգիչների համար, այլ նաև՝ պլանշետների: Եթե անգամ այս քայլը հեղափոխական չէ, այն մեծ առաջընթաց է: Մինչ այժմ պլանշետներն օգտագործում էին այլ համակարգ, բայց այժմ Microsoft-ը ջանք չի խնայում այնպես անել, որ համակարգիչների և պլանշետների տեխնոլոգիաները միախառնվեն: 

Windows 8-ը հնարավորություն կտա օգտագործել ստեղնաշար կամ էկրանի վրա գտնվող վիրտուալ ստեղնաշար: Մյուս պլանշետների նման այն կարելի կլինի ղեկավարել մատի հպման միջոցով: Ծրագրերի մենյուն գտնելու համար հարկավոր կլինի մատով դիպչել էկրանի ներքևի մասին:

Ինչպես Windows 7-ի, այնպես էլ Windows 8-ի դեպքում, հնարավոր կլինի էկրանի վրա տեղադրել միանգամից երկու պատուհան և միաժամանակ երկու գործողություն կատարել: Եվ կրկին ամեն ինչ` ներառյալ պատուհանները, կկառավարվեն մատի հպման միջոցով:
 
Просмотров: 580 | Добавил: HARUT | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: