Google ընկերությունը գործարկել է նոր` Public Alerts ծառայությունը, որը կտեղեկացնի ջրհեղեղների, երկրաշարժերի և այլ բնական աղետների մասին: Այս մասին հաղորդվում է Google-ի կորպորատիվ բլոգում:
Public Alerts ծառայության էջում կարելի է տեսնել քարտեզ, որում հատուկ նշաններով ցույց են տրվում ակտուալ տարերային աղետների գոտիները:
Ծառայության միջոցով օգտատերերը կարող են իրենց հետաքրքրող հարցումը ներկայացնել: Ընդ որում, ընդլայնված որոնումն իրականացվում է տարբեր չափորոշիչներով՝ ըստ տարերային աղետի տեսակի կամ եղանակային պայմանների, գտնվելու վայրի, ամսաթվի և այլն:
Ծառայությունը նաև հնարավորություն է տալիս ծանոթանալ ԱՄՆ մթնոլորտային և օվկիանոսային հետազոտությունների ազգային վարչության, ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության և ԱՄՆ երկրաբանական ծառայության տրամադրած տեղեկատվությանը:
Public Alerts-ն այժմ փորձարկվում է, իսկ Google-ը նախատեսում է բացի ԱՄՆ-ից, ներգրավել այլ երկրների օդերևութաբանական ծառայությունները:
Главная » 2012 » Февраль » 29 » GOOGLE-Ն ԱՅՍՈՒՀԵՏ ԿՏԵՂԵԿԱՑՆԻ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
14:35 GOOGLE-Ն ԱՅՍՈՒՀԵՏ ԿՏԵՂԵԿԱՑՆԻ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ | |
աղբյուր՝ 1in.am | |
|
Всего комментариев: 1 | ||
| ||